Մեզանից շատերը մի անգամ բախվել են փոքր բնակարանում ապրելու խնդրին։ Երբ հանդարտվում են նոր բնակարան ձեռք բերելու խանդավառությունները, մենք սկսում ենք սուզվել իրավիճակի մեջ և հաճախ հայտնաբերում, որ մեր «մեհենան» բավականին սեղմ է։
Այսինքն՝ քնելու, անձնական հիգիենայի և սնունդ պատրաստելու տեղը բավական է, բայց ահա հյուրասենյակը կարող էր ավելի մեծ լինել... Մի հիասթափվեք՝ օգտվեք հյուրասենյակի տարածքը մեծացնելու, ավելի ճիշտ՝ այն ավելի ռացիոնալ օգտագործելու ներկայացված խորհուրդներից։ Հնարավոր է՝ թվա, որ դարձել եք նոր բնակարանի սեփականատերը։
Պլանավորումը՝ հաջողության կեսը
1. Նախքան նոր բնակարան կտեղափոխվեք, մանրակրկիտ մտածեք, թե ինչպես եք դասավորելու կահույքը։ Խորհուրդ ենք տալիս փոքր մասշտաբով նկարել սենյակի հատակագիծը, իսկ թղթե քարտոնից կտրել «մակետներ» այն կահույքի, որով պատրաստվում եք լցնել տարածքը։ Միշտ ավելի հեշտ է սկզբում թղթի վրա որոշել առարկաների դասավորությունը, իսկ հետո արդեն տեղափոխել կահույքը։ Այս իրավիճակում ոչ վերջին դերն է խաղում նաև այն, որ ձեր դրամապանակը չի չքանա ավելորդ ծախսերից։
2. Մտածեք, թե ինչպես կարելի է առավելագույնը բացել տարածքը։ Եթե հյուրասենյակը կից է խոհանոցին՝ միավորեք երկու տարածքները՝ հեռացնելով դրանց միջև պատնեշը (ինչպես էլ որ, եթե դրան չի խանգարում շենքի կոնստրուկտիվ սխեման)։ Երկու սենյակները բաժանող օպտիկական սահմանը կարող է լինել բար-սեղանը, որը չի խանգարի ողջ տարածքը որպես միասնական ամբողջություն ընկալելուն։
3. Հյուրասենյակի և խոհանոցի պատերն ու առաստաղը միավորեք ընդհանուր գունային լուծմամբ։ Ընդ որում՝ անհրաժեշտություն չկա ամեն ինչ ներկել մեկ գույնով՝ բավարար կլինի ընդհանուր տոնի հիման վրա երանգների տարբերությունը։
4. Տեղ զբաղեցնող բացվող դռները զգալիորեն «կուլ են տալիս» տարածքը, ուստի դրանք լավ է փոխարինել սահողներով։ Այնտեղ, որտեղ հնարավոր է, սովորական «խուլ» լցոնումը փոխարինեք ապակեպատով։
Որ կահույքով
5. Ամենայն հավանականությամբ՝ ծրագրի ամենադժվար կետը բազմոցի տեղադրումը կլինի։ Այս գործին պետք է մոտենալ հատուկ ուշադրությամբ։ Մոռացեք երկու բազկաթոռներով համալիրի մասին։ Այդ նույն գործառույթը կարող են կատարել բարձիկներն ու պուֆիկները։ Եթե սենյակի չափերը թույլ են տալիս, ընտրեք երկտեղանիի փոխարեն եռատեղանի բազմոց՝ ցանկալի է՝ անկողնային պարագաների պահպանման ներքին տարածքով։
6. Չնայած տարածքի դեֆիցիտին՝ բազմոցը այնուամենայնիվ պետք է ինչ-որ կերպ տեղադրել։ Տեղադրեք այն այնպես, որ նրա և պատի միջև մնա քսանսանտիմետրանոց փոքրիկ բացվածք՝ առաջինը՝ այս տարածքում կարելի է պահել ծալվող սեղանիկ և այլն, իսկ երկրորդը՝ դա տեսողականորեն կմեծացնի հյուրասենյակի խորությունը։
7. Փոքր տարածքը չի ընդունում ծանր կահույք։ Ձեր ընտրության գլխավոր չափանիշը պետք է դառնա կահույքի բազմագործառույթությունը։ Շատ պրակտիկ են անիվիկների վրա կահույքը, որը կարելի է առանց ջանքի տեղափոխել՝ ըստ ձեր ցանկության։
8. Բազմոցի առջևի տարածքը դատարկ թողնելով՝ դուք դրանով իսկ տեսողականորեն ընդլայնում եք սենյակը։ Ընդ որում՝ ձեզ չի առաջարկվում զրկվել սուրճի սեղանից՝ այն անհրաժեշտ կլինի։ Ամենալավն է՝ բազմոցի երկու ծայրերում դնել երկու փոքրիկ սեղան, որպեսզի հյուրերի գալու դեպքում կարողանաք դրանք միացնել և օգտագործել թեթև խորտիկների մատուցման համար։
9. Սուրճի սեղանի դերը կարող է կատարել նաև աթոռակը, եթե այն բավական կայուն է և պատրաստված է նույն նյութից։
10. Փոքր սենյակի կահույք ընտրելիս արժե նախապատվությունը տալ պարզ գծերին և կոնֆիգուրացիաներին, քանի որ չափազանց դեկորը սենյակի կուտակվածության տպավորություն է ստեղծում։
11. Մի փորձարկեք ավանդական պատինեշիկով։ Նույնիսկ եթե այն ձեզ «նվեր է ստացվում»։ Հիշեք, որ մի անգամ այն հյուրասենյակում տեղավորելուց հետո դուք դրանից դժվար թե ազատվեք։ Ավելի լավ է գնեք բաց դարակաշարեր, որոնք կարող եք փակցնել տարբեր պատերին։ Դրանց վրա կարելի է պահել նույն ծավալի իրեր, միևնույն ժամանակ պահպանելով թեթևության տպավորությունը, որն այդքան անհրաժեշտ է փոքր տարածքին։
12. Փոքր տարածքի ձևավորման աքսեսուարների և լրացումների առանցքային ֆավորիտներն են ապակյա և մետաղական իրերը, լաքապատ մակերեսները և պլաստմասսաները։ Հյուրասենյակի կահույք ընտրելիս ուշադրությունը դարձրեք, առաջին հերթին, այդ ներդրումներով կահույքին։ Ապակին և պլաստիկը, նուրբ մետաղական կոնստրուկցիաները ստեղծում են տպավորություն, որ կահույքը զբաղեցնում է շատ ավելի քիչ տեղ։
13. Նույնիսկ եթե երեխաներ չունեք, ձեզ այնուամենայնիվ, վաղ թե ուշ, կպետքանա սեղան, որի մոտ կարող են նստել մի քանի մարդ։ Ո՞ւր այն տեղադրել։ Դա լիովին կարող է լինել թեքվող սեղանիկ։ Նրա համար բավարար է հատկացնել պատի ազատ հատված և օգտագործել ըստ անհրաժեշտության։ Մնացած ժամանակը այն տարածք չի զբաղեցնի։ «Խաղացեք» նրա գույնի և կոնֆիգուրացիայի հետ՝ դրանից կարելի է դարձնել հյուրասենյակի ցնցող դեկորատիվ շեշտադրում։
14. Սեղանին ձեզ պետք կգան աթոռներ։ Ամենապրակտիկը ծալովի տարբերակներն են։
15. Որակյալ ձայնի և պատկերի գնահատողներին կարելի է խորհուրդ տալ ձեռք բերել պլազմային էկրան, որը կարող եք կախել պատից՝ և դրանով խնայել թանկարժեք սանտիմետրները։
16. Բաց կահույքով փոքր սենյակում կարգուկանոնի պահպանումը հատկապես կարևոր է՝ ամեն ինչ պետք է լինի իր տեղում։ Տարածված ամսագրերն ու գրքերը ազատության տպավորություն չեն ստեղծում, հակառակը՝ խախտում են ներդաշնակությունը։
Խաղ գույնի և լույսի հետ
17. Ամենաարդյունավետն է բաց երանգների օգտագործումը՝ պատերին, կահույքի թաթիլին, կահույքի կոնստրուկցիայում։ Նախապատվությունը տվեք նուրբ գույներին։ Մուգ և հագեցած ներկերը օգտագործեք զգուշությամբ՝ փոքր մակերեսների վրա, այդ դեպքում դրանք տեղին կլինեն և կարող են շահավետ հակադրվել բաց ֆոնի վրա։
18. Նրանք, ովքեր չեն վախենում փորձարկել, կարող են ընտրել պաստելային երանգներ։ Գլխավոր գույնի իդեալական տարբերակը երկնագույնն է։ Այն ստեղծում է օդայնության և խորության տպավորություն, թեև, իհարկե, այն պատկանում է ցուրտ ներկերին։ Հաջող լուծում կարող է լինել դրա երանգների օգտագործումը։ Մի վախեցեք նաև տաք երանգներից՝ հաջողությամբ կարելի է կիրառել կիտրոնագույն, դեղձագույն և շատ այլ գույներ։
19. Վարագույրները, ծածկոցները (և ժալյուզիները) պետք է համապատասխանեն հյուրասենյակի ընդհանուր կոնցեպցիային և թեթևության տպավորություն ստեղծեն։ Որքան շատ արև թողեք տուն՝ այնքան լավ։ Ուստի խուսափեք պատուհանների ձևավորման մեջ մուգ երանգներից՝ նախապատվությունը տվեք կանաչավուն երանգներին։
20. Նույնը վերաբերվում է գորգերին՝ ամենահամապատասխանները միագույն կամ աննկատ նախշով գորգերն են։ Փոքր ինտերիերի ձևավորման մեջ ուղղահայաց գծերի, ձգված աքսեսուարների և կախովի բույսերի օգտագործումը երբեք չի վնասի։