Շուտով գարուն է՝ թարմացման ժամանակը, ժամանակը, երբ մենք ցանկանում ենք ինչ-որ բան փոխել մեր կյանքում և շրջապատում։ Հենց այս շրջանում է, որ մեզանից շատերը ձգտում են իրենց տան ինտերիեր ներմուծել ինչ-որ նոր բան։
Ոչ մխիթարող տնտեսական կանխատեսումները ստիպում են ձեզ ձեռնպահ մնալ անհարկի ծախսե՞րից։ Մի շտապեք հրաժարվել ձեր ծրագրերից։ Կան եղանակներ, որոնցով կարելի է թարմացնել տան ինտերիերը՝ առանց մեծ ծախսերի։
1. Ներկում։
Ներկի նոր շերտը կարող է ակնթարթորեն փոխակերպել ցանկացած սենյակ։ Այս աշխատանքը դուք հեշտությամբ կարող եք անել ինքներդ՝ ներկը դեռևս մնում է ինտերիերը թարմացնելի ամենաէժան նյութը, բացի այդ՝ գոյություն ունի ներկի անհամար թվով անհավանական երանգներ, որոնք կարծես միայն սպասում են, որ օգտագործեն դրանք։ Ներկել կարելի է ոչ միայն պատերը, հատակն ու առաստաղը։
Կահույքի արտաքին տեսքը նույնպես կարող է էապես շահել այս գործընթացից։ Փորձեք նորաձևությունից մեկ քայլ առաջ լինել երանգը ընտրելիս՝ ամենավատը, որ կարող է լինել, դա չսիրած գույնը վերաներկելն է։
2. Աքսեսուարներ։
Հանեք հին սկուտեղը, որը ձեզ նվիրել են հարսանիքի ժամանակ՝ այն լիովին կարող է օգտագործվել որպես սուրճի սեղանի աման։ Սեղանի նրբագեղ զարդ կդառնան պարզ ապակյա գնդակները, որոնք ափսեի վրա խառնված են կիտրոնների կամ լայմերի հետ։
Դարակներից հանեք մի քանի գիրք և դրեք դրանք դեկորատիվ ափսեների կամ տուփերի տակ՝ սուրճի սեղանի վրա. ավելացված բարձրությունը կստեղծի անհրաժեշտ ներդաշնակություն և հավասարակշռություն։ Փոխեք լուսանկարների շրջանակները, պատերին ավելացրեք նոր լուսանկարներ կամ նկարներ։
Երբեմն առկա պարագաներին պետք է միայն կոսմետիկ նորոգում։ Ավելացրեք մի փոքր մետաղական ներկ՝ հին տուփի կամ մոմակալի եզրերը շեշտադրելու համար։
Կաթիլներ սոսնձի, մանուշակներ կամ հայելային քառակուսիներ՝ տեղադրված արկղիկների, խոհանոցային սպասքի կամ նույնիսկ բարձերի վրա, սենյակին կհաղորդեն գլամուրային տեսք։ Անցկացրեք պահոցների, ծանրոցների, հին սնդուկների հաշվառում։ Փնտրեք վաղուց չօգտագործված իրեր՝ հնարավոր է, որոշակի վերամշակումից հետո դրանք հիանալի կհամապատասխանեն ձեր տան ինտերիերին։
3. Լամպի զարդապատյաններ։
Երբեմն հին շան նույնպես կարելի է նոր հնարքներ սովորեցնել։ Ավելացրեք գունավոր ժապավեններ, ժանյակներ, ժապավենագլուխներ կամ թելեր՝ զարդապատյանի եզրերին՝ տաք սոսնձի կաթիլով։ Հետևեք նորաձևության վերջին միտումներին՝ զարդարեք լամպը մանուշակներով կամ մետաղական թելերով։
4. Լեոպարդյան նախշ։
Երբ կասկածում եք, թե որ լեոպարդյան նախշն ընտրել, կանգ առեք մանր նախշի վրա։ Այդպիսի նախշով իրերը ոճային բնակարանի պարտադիր ատրիբուտն են։ Դրանք կարող են լինել ընդամենը մի անկողնածածկ, սրբիչներ, փոքրիկ բարձ կամ ոտնաման։ Տեղական գործվածքի խանութները միշտ կարող են առաջարկել մի քանի տարբերակ՝ ցածր գներով։
5. Հեշտ վերափոխում։
Երբեմն միայն ճաշասեղանի աթոռների նստատեղերի վերանորոգումը հսկայական էֆեկտ է տալիս։ Փնտրեք թարմ գունավոր գործվածքներ՝ հինացած թվացող իրերը կենդանացնելու համար։ Դուք հեշտությամբ կարող եք ինքներդ կարել նոր բարձիկներ բազկաթոռների համար, եթե հինները մաշվել են։
Ձեր տունը կթարմացնեն նաև կապելիքներով դեկորատիվ ծածկույթները՝ աթոռների համար։
Ահա թե որքան հեշտ և էժան կարելի է թարմացնել ձեր տան կահույքը։ Մի անգամ ևս լավ նայեք ձեր պահածոներին՝ հնարավոր է, այն, ինչի մասին այդքան երկար երազում էիք, արդեն ունեք՞