ԲոլորըՃարտարապետությունԻնտերիերներ
All articles

Interiors

Արտ-դեկո

11/23/2017

Արտ-դեկոն՝ ֆրանսերեն Art Deco-ից՝ 1925 թվականի Փարիզի «Art Decoration»՝ «Դեկորատիվ արվեստ» ցուցահանդեսի անվանումից՝ ծնունդ է առել Փարիզում՝ երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում։ Քսանական թվականները՝ որոնումների և փորձարկումների ժամանակ էին ճարտարապետության և առօրյա իրի արվեստի մեջ՝ դրանց անբաժանելի միասնության մեջ։ Մինչև 1960-ականները արտ-դեկո ոճը չէր համարվում ինքնուրույն։ Նրա ակունքները բնականաբար գնում են արտ նուվո՝ մոդեռն ոճին։ Արտ-դեկոն մասամբ շարունակեց արտ նուվոյի ավանդույթները, միևնույն ժամանակ նրա վրա ազդեցին կուբիզմը, ամերիկյան արվեստը և այդ ժամանակների բուռն զարգացող մեքենա- և ինքնաթիռաշինության դիզայնը։

Արտ-դեկո դիզայնը 1920-30-ականների գրեթե բոլոր տնային ինտերիերների հիմքն էր։ Ինտերիերի ոճի պարզությունն և երկրաչափականությունը բացեցին կահույքի զանգվածային արտադրության դարաշրջանը՝ դարձնելով այն մատչելի։

Արտ-դեկո ոճը գիտակցաբար կողմնորոշված է անցյալին, ձգտում է շքեղության և մարմնավորվում է էկզոտիկայի և պրիմիտիվ արվեստների զուգակցման մեջ։ Արտ-դեկոն ժամանակակից և անսովոր ձևով զուգակցում է ինտերիերում արևելյան մոտիվները, հնության տարրերը, անչափ տարբեր նյութերը՝ 20-րդ դարի առաջին կեսի արվեստի նոր գլուխգործոցների հետ՝ հատուկ նախապատվություն տալով կուբիզմին։

Արտ-դեկո ինտերիերներին բնորոշ են ուղիղ կամ կոտրված-ծռված գծերը, ձևերի հստակությունն ու գրաֆիկությունը։ Այլ ինտերիերային ոճերից այն տարբերվում է զարդատարրերի կիրառմամբ՝ զիգզագների, շրջանակների, եռանկյունիների, արևների տեսքով, ինչպես նաև կլորացված անկյուններով, խիստ ուղղահայաց գծերով, «հետ քաշվող» ձևերով։ Նյութերից օգտագործվում են գործվածքներ, ապակի, բրոնզ, կերամիկա, խաթրանկարներ՝ կուբիկական նախշերով։ Բացի այդ, տեղին են օձախոզերը, աղբյուրները, պատվանդանները, դարբնոտ ցանցերը։ Նույնպես տեղին են բաց փայտը, կաշին, մարմարը, ապակին և քրոմապատումը տնային ամեն տեսակ սարքավորումների համար։

Արտ-դեկո ինտերիերը կարող է ժամանակակից և անսովոր ձևով զուգակցել արևելյան կամ հնդկական մոտիվները, հնության տարրերը՝ արվեստի անչափ նոր գլուխգործոցների հետ։ Միաժամանակ օգտագործելով նեոդասական ձևեր և հոսունություն՝ նրբագեղություն և մոդեռն ոճի դեկորի խաղը, արտ-դեկոն մարմնավորում է հուշարձանայնությունն ու նրբագեղությունը։ Այսօր այս ինտերիերի ոճը արդարությամբ համարվում է շքեղության և ահգնության հոմանիշ։

Արտ-դեկո ոճի հետևորդները անտեսում են ապրանքների զանգվածային արդյունաբերական արտադրությունը՝ նրանք ընտրում են առարկաների բացառիկ պատրաստումը։ Հարմար են արժեքավոր և թանկ նյութերից արտադրանքները՝ օձի կաշի, փղոսկր, բրոնզ, բյուրեղներ, էկզոտիկ ծառատեսակներ։ Սիրելի աքսեսուարներ են Եգիպտոսի, Աֆրիկայի, Չինաստանի և այլ էկզոտիկ մշակույթների անսովոր գործերը։ Արտ-դեկո ինտերիերը կարող է լինել ինչպես նրբագեղ-դասական, այնպես էլ արտահայտիչ-էթնիկական։ Գլխավորն է՝ ցայտունությունը, վառությունն ու համարձակ զուգակցումների շքեղությունը։

Արտ-դեկոն բուրժուական, բայց ոչ սովորական ոճ է, դասական, բայց ոչ հնացած։ Դիզայնի ոճ, որը վարպետորեն միավորեց իր մեջ Հռոմի, Եգիպտոսի, Հունաստանի, Չինաստանի, Ճապոնիայի ավանդույթները։ Արտ-դեկո ոճով կատարված ինտերիերները հաճախ չունեն ավարտված կոմպոզիցիա, այլ ներկայացնում են առանձին բաղադրիչների գումար, որոնցից յուրաքանչյուրը՝ բացառիկ կամ արվեստի գործ է։ Ոչ պատահականորեն այդպիսի ինտերիերներից շատերը կոչվում էին «հավաքորդի տաղավար», «նկարչի ատելիե»՝ դրանք ստեղծված էին թանկ հյուրանոցների և ռեստորանների շիկով, ուստի երբեմն արտ-դեկոն կոչում են «Ritz ոճ»։

Սկսվելով շքեղության և զարդանախշի հիացմամբ՝ արտ-դեկոն հետագայում ավելացրեց դրան գործառույթային դիզայնի տարրերը։ Առաջին հոսուն աթոռներն ու բազկաթոռները՝ պողպատե խողովակներից, ստեղծելը պատկանում է հենց արտ-դեկո ոճին։ «Տեխնիկական դիզայնի» արտահայտիչ ձևերը փոխառված էին ավտոմոբիլների և լոկոմոտիվների նորագույն մոդելներից։ Այսօր աուդիո- և տեսատեխնիկայի նորագույն նմուշները դառնում են արտ-դեկո ինտերիերների պարտադիր ատրիբուտները։ Պլազմային վահանները, տնային կինոթատրոնները հիանալի են զուգակցվում մարմարյա սալաքարերի և հարուստ թավիշե վարագույրների հետ։ Քրոմապատ բռնակներով փայտե կահույքը, ապակե մակերեսները և թանկ կաշին, որոնք մարմնավորում են ժամանակակից ավտոմոբիլային և ավիացիոն դիզայնը՝ ահա արտ-դեկո ոճի ոգեշնչման աղբյուրները։ Բոլոր տեսակի թանկարժեք զարդեր, ծխելու և խմիչքի աքսեսուարներ, քրոմապատ խոհանոցային սպասք՝ արտ-դեկոն երևակայության թռիչքն է և շքեղ գործառույթայնության մարմնավորումը։

Շքեղություն արտ-դեկոյի համար դա միայն թանկ նյութեր չեն, այլև տեսողական հարստություն՝ վառ և հագեցած գույներ։ Որպես կանոն, օգտագործվում է ավելի քան 3 գույն, և սա տեսքով զարմանալիորեն ամբողջական և անսպասելի գեղեցիկ է։ Սևի և սպիտակի շախմատային հակադրության ֆոնի վրա՝ վառվող կարմիրի և ոսկու ներդրումներ, քրոմապատ ինտերիերի իրեր։

Կահույքագործերը սիրում էին օգտագործել արտ-դեկո ոճի կահույքը պատրաստելու և զարդարելու համար այնպիսի նյութեր, ինչպիսիք են ալյումինը, չժանգոտվող պողպատը, փղոսկրը և էբենյան ծառը, էմալը, հավաքածուի ֆայանսը և թանկ ապակին, փայտի ներդրվածքները, անսովոր կենդանիների թանկ կաշիներ՝ զեբրայի, կոկորդիլոսի, մողեսի և նույնիսկ շնաձկների։

Լուսավորությունը արտ-դեկո ինտերիերներում ոչ վերջին դերն է խաղում։ Ամեն տեսակի լամպեր և լուսամփոփներ, ջահակալներ՝ մեծ թվով ճյուղերով, լույսը ցրող մշուշապատ ապակին ստեղծում են ջերմության, նրբագեղության և խորհրդավորման մթնոլորտ։

Արտ-դեկո ոճը վերադարձավ Եվրոպա 1990-ականներին և դարձավ խիստ տարածված։ Վերջերս պրոֆեսիոնալ դիզայներները ուղղում մտցրեցին արտ-դեկո ոճի իդեոլոգիայի մեջ։ Այսօր արտ-դեկո ոճի էությունը կայանում է ժամանակակիցության, շքեղության, ոճայնության և ցայտունության մեջ։ Արտ-դեկո ճարտարապետությունը, շենքերն ու ինտերիերները ստեղծում են թեթևության և հուշարձանայնության զգացում միաժամանակ։ Առավել ողորմում են աչքը կոնստրուկցիաների հոսունությունն ու գծերի ծռվածությունը՝ հագեցած գույների կիրառման հետ զուգակցմամբ, ինչը ստեղծում է տոնի տպավորություն և շենքը դարձնում անմոռանալի։ Ներկայումս ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել արտ-դեկո ոճի կոնցեպցիաներ՝ մասնավոր տների շինարարության մեջ։