ԲոլորըՃարտարապետությունԻնտերիերներ
All articles

Interiors

Բարոկկո

11/23/2017

Բարոկկո՝ իտալական barocco բառից՝ նշանակում է շքեղ, ձևախաղի հակումով։ XVI դարի վերջում ծնունդ առնելով՝ արվեստի պատմության մեջ առաջին անգամ բարոկկո ոճը միավորեց երկու հասկացություն՝ ոճը և կենսակերպը։ Խոսելով XVII դարի արվեստի մասին, սովորաբար նշում են երկու հիմնական ոճերի՝ բարոկկոյի և կլասիցիզմի միաժամանակյա գոյակցությունը։

Բարոկկոյի հայրենիքը համարվում է Հռոմը, իսկ բարոկկոյի ճարտարապետության ամենափայլուն նմուշները ստեղծվել են Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հարավային Գերմանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Լիտվայում, ինչպես նաև Իսպանիայի և Պորտուգալիայի գաղութներում Լատինական Ամերիկայում։ Այս բոլոր երկրներում կաթոլիկ եկեղեցին ուներ մեծ ազդեցություն, և այսպիսով բարոկկոն դարձավ ոճ, որն այն դրեց իր ծառայության մեջ։

Բարոկկո ոճը նպատակ ուներ ցույց տալ տիրոջ հարստությունն ու հեղինակությունը։

Ինտերիերի դիզայնում բարոկկոն ձգտում է մեծության, շքեղության, տարածական զարթոնքի։ Բարոկկոյի ինտերիերների փոփոխականությունը, պատկերների ձևախաղը համեմատելի է ծովախեցու փոփոխվող տրամադրության հետ՝ բարոկկոյի, որի պատվին այն անվանվել է։

Բարոկկո ինտերիերի ոճի հիմնական գծերն են ձևերի բարձր դինամիկան, կոր գծերի անհանգիստ ռիթմը։ Պատուհանների, կահույքի, սպասքի ձևավորման մեջ օգտագործվում էին բարդ ուրվագծային դինամիկ օվալային պարույրներ։ Նյութի առանձնահատկությունների անտեսումը հանգեցնում է առարկաների ծռված, խիստ պլաստիկ մակերևույթների, ոլորված սյուների, փքուն բալասինների, հարուստ պրոֆիլավորված կոզրակների և շրջանակների։ Փորագրված և խճանկարային զարդարանքների մոտիվներ էին ծառայում վահանները, կարտուշները, խելացի ոլորվող ցողունները, խեցիները, պսակները, դրոշմաշղթաները։ Կահույքը հաճախ ծածկվում էր վառ նկարչությամբ և լաքերով, զարդի մեջ մտցվում էին ոսկի, արծաթ, պղինձ, փղոսկր, մարմար, տարբեր փայտատեսակներ, ինկրուստացիա բյուրեղապակյա սալիկներով։ Դեկորը բարդ է, երբեմն՝ նույնիսկ գերծանրաբեռնված։ Նստատեղերը հաճախ կազմված էին թանկ գործվածքներից և առատ բախրոմով զարդարված։

Հարուստ պալատների պատերը զարդարվում էին լեպնինով կամ փորագրված փայտով։ Անձնական հարկերում սիրում էին պատերին կախել շքեղ գոբելեններ։ Առաստաղները նկարում էին վարպետ նկարիչները։ Բարոկկո ոճի ամենատարածված գույներն էին սպիտակը՝ ոսկու հետ համադրված։ Նորաձև էին ծաղկային զարդանախշերը։ Հանգիստ դասական շրջանների և օվալների ձևերի տեղը զիջեցին պարուրաձև պարույրներին։ Կահույքի և ինտերիերի առարկաների մակերևույթը կորցրեց իր հարթությունը, դարձավ ծակոտկեն, ուռուցիկ-թուլացած և վերևից ծածկված լաքով։

Փայտե նրբաթիթեղավորումը և փայտե նկարվածքի տեխնիկան լայն տարածում գտան կահողների մոտ։ Կահույքի պատրաստման համար կաղնու փոխարեն ավելի ու ավելի հաճախ օգտագործվում էր մեղմ ընկույզ, որը ավելի հարմար է փորագրման և փայլեցման համար։ Փայտը սովորաբար ամբողջությամբ ծածկվում էր ոսկեպատմամբ։ Որպես դեկոր օգտագործվում էին բրոնզե ոսկեզարդ երեսակալներ։ Բարոկկոյի զարգացմանը զուգահեռ նվաճում էին այնպիսի եզրափակիչ նյութեր, ինչպիսիք են փղոսկրը, կրիայի վահանը, ճենապակին, մարգարիտը, հայելին, քարե խճանկարը։

Նստելու կահույքը՝ աթոռները, բազկաթոռները, բաց դիվանները, կորցրեց իր հարթ ձևերը, մասնավորապես՝ փոխվեցին ոտքերը։ Դրանք դարձան կոր, ինչը կահույքին թեթևություն հաղորդեց։ Ինքը կահույքը կազմված էր թանկ գործվածքներով, զարդարված պատկընդրումով և բախրոմով։ Բարոկկոյի ժամանակաշրջանում հայտնվեցին առաջին կահույքի հավաքածուները, և կենցաղ մտան շեզլոնգները՝ մեջքը ուժեղ հետ ծռված և երկարացված նստատեղով աթոռները՝ ձգված ոտքերի համար։ Բաց դիվանները հիշեցնում էին մի քանի իրար միացված բազկաթոռներ։ Դրանց կազմը վառ էր՝ հարուստ դեկորատիվ գործվածքից։ Բաց դիվանի մեջքի վերին եզրը դարձնում էին ալիքաձև։

Բարոկկոյի սեղանները ծածկված էին գունավոր մարմարե կամ խճանկարային զանգվածեղ տախտակով։ Դրանց ձևը կարող էր լինել կամայական, սակայն ամենանորաձև էին համարվում կլոր ու ուղղանկյուն սեղանները։ Բարոկկոյի սեղանների ոտքերը հատկապես նշանավոր են՝ հարուստ ինկրուստացիայով, կանանց ֆիգուրների տեսքով կամ առյուծների և խոյերի գլխերով՝ պահում են սեղանաշինը։ Սեղանների եզրերը զարդարված էին հարուստ փորագրությամբ և ինկրուստացիայով։ Շատ տարածված էին նաև երկուոտքանի կոնսոլները։ Կոնսոլային սեղանիկները դնում էին պատի մոտ։ Դրանք կրում էին զուտ դեկորատիվ բնույթ։ Կոնսոլի վերևում տեղադրում էին հայելի։

Բարոկկոյի ժամանակաշրջանում մահճակալը ինտերիերի ամենաշքեղ զարդարված առարկաներից մեկն էր։ Հյուրերին հաճախ ընդունում էին մահճակալի վրա պառկած, և աստիճանաբար մահճակալը ձեռք բերեց վրան-վեղարի ձև՝ վարագույրների, դրեպիրանների և զարդանախշերի առատությամբ։

Աշխատասենյակները և սեկրետերըները զարդարվում էին փորագրությամբ և նրբաճաշակ եզրափակմամբ։ Կահույքի ինտերիերի ևս մեկ նորույթը դարակներով բացվող կոմոդն էր։ Լայն տարացում գտան բրոնզով զարդարված հատակի ժամացույցները, ցուցափեղկերը, քանդակների պատվանդանները, երկդուռ պահարանները։ Հորդանոտ ոտքերը ամուր պահում էին զանգվածեղ կահույքը։ Դիմահարդարման սեղանիկը՝ դրա վրա կանգնած մեծ հայելիով, դարձավ ցանկացած ննջասենյակի անհրաժեշտ առարկան։

Բարոկկո ոճը արտացոլում էր իր ժամանակի հոսանքները։ Դա միապետական և ազնվական իշխանության մեծությունն էր, արտահայտված վեհ ճարտարապետության, ինտերիերի շքեղ եզրափակման, ոսկեզարդ կահույքի, կենսակերպի փայլի և շքեղության մեջ։ Անվերջ պարույրներում և թանկարժեք նյութերի զանգվածում մարմնավորված էր իշխանությունը։

Այսօր բարոկկո ոճը ասոցացվում է թանգարանային ոճի հետ։ Այդպիսի միջավայրում ապրելը դժվար է՝ ոսկեզարդարանների և զարդանախշերի առատությունը չափազանց ճնշող է։

Բարոկկոյի ինտերիերը փոքր առանձնատան համար այդքան էլ հարմար չէ, քանի որ այն պահանջում է մեծ տարածք, զանգվածեղ կահույքի և զարդանախշերի օգտագործում, որոնք կավելի սեղմեին այդպես էլ ոչ մեծ ծավալը։ Բայց եթե բարոկկոն հոգեհարազատ է, կարելի է սահմանափակվել ոչ մեծ ձևավորումով՝ օգտագործելով միայն որոշ մանրամասներ։

Առանձնատան ինտերիերում բարոկկոյի կիրառման դեպքում անհրաժեշտ է մտածված սենյակի գունային լուծումը, բաժանել այն վերին և ստորին մակարդակի, պատերում անել փոքր խորշեր և տեղադրել դուր եկած արձանիկները, կամ՝ ծաղկային զարդանախշով ծաղկամաններ։ Այս դեպքում կարևոր է պահել չափի զգացողությունը, հակառակ դեպքում բարոկկոն կթվա անտեղի և անչափ։