ԲոլորըՃարտարապետությունԻնտերիերներ
All articles

Architecture

Տան կողմնորոշումը ըստ աշխարհի կողմերի

11/19/2017

Սենյակները ճիշտ տեղադրելով ըստ աշխարհի կողմերի՝ դուք կնպաստեք լավ միկրոկլիմայի ստեղծմանը, ինչպես նաև հետագայում կկարողանաք խնայել ջեռուցման և լուսավորության վրա։ Բացարձակապես բոլոր տարածքները տան մեջ մասնագետների խորհուրդներին համապատասխան տեղադրել չի հաջողվի, ուստի տան պլանավորման ընթացքում որոշեք ձեզ համար «ամենակարևոր» սենյակները, իսկ մնացածի համար կարելի է գտնել տեղադրման փոխզիջումային տարբերակ կամ դրանց միկրոկլիման բարելավել այլ մեթոդներով։

Հարավ — ամենաարժեքավոր կողմը։ Ամռանը՝ բարձր կեսօրվա արև։ Ձմռանը՝ արևի խորը թափանցում սենյակի մեջ։

Որպես արևապաշտպանություն օգտագործվում են մարկիզներ, տանիքի ելուստներ, շերտավարագույրներ, ծառերի և թփերի տնկարկներ։ Շատ լավ է հարավային կողմում տեղադրել տեռասներ, վերանդաներ, ձմեռային այգիներ, խաղասենյակներ, հյուրասենյակներ։

Հյուսիս — քիչ արևոտ կողմ, հավասարաչափ լուսավորություն, ցուրտ ձմեռային քամիներ։ Բավարար լուսավորության համար անհրաժեշտ են մեծ պատուհաններ, սակայն դրանք նվազեցնում են տարածքի ջերմապաշտպանությունը, ուստի ավելի լավ է առավել մեծ չափով օգտվել արհեստական լուսավորությունից և տեղադրել հյուսիսային կողմում օժանդակ տարածքներ, ավտոտնակներ, կաթսայատներ։

Արևելք — լավ լուսավորություն առավոտյան, հաճելի տաքացում ամռանը, ուժեղ սառում ձմռանը։ Բարենպաստ կողմ ննջասենյակների և նախաճաշի վայրերի համար։ Լավ է տեղադրել աշխատասենյակներ, եթե տանը եք աշխատում։ Արևելյան կողմում ավելի լավ է սիզամարգեր անել և տնկել ցածրաճ թփեր, որոնք չեն խանգարում ծագող առավոտյան արևին։

Արևմուտք — ամենաքամոտ կողմը, ենթարկված տեղումների ազդեցությանը։ Շլացուցիչ արևի ճառագայթների խորը թափանցում օրվա երկրորդ կեսին և դրանով պայմանավորված գերտաքացում։ Քամիներից, տեղումներից և գերտաքացումից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում արևմտյան կողմում պաշտպանիչ ծառատունկ անել։

Եվ որպես օրինակ կբերեմ տների մի քանի հատակագծեր՝ տարածքների հնարավոր կողմնորոշմամբ ըստ աշխարհի կողմերի։

1. Տուն ձեղնահարկով ու ավտոտնակով ։

2. Մեկհարկանի տուն։

Տան կառուցման հողամասը նույնպես կարելի է ընտրել՝ կողմնորոշվելով դիրքով ըստ աշխարհի կողմերի։ Լավագույն հողամասերը գտնվում են քաղաքի հարավային, հարավ-արևմտյան և արևմտյան կողմում։

Այդ կողմերից են փչում գերակշռող քամիները։ Հյուսիսային և արևելյան կողմերն ավելի հարմար են արդյունաբերության համար։