ԲոլորըՃարտարապետությունԻնտերիերներ
All articles

Useful information

Հարդարման աշխատանքների հերթականությունն ու տեխնոլոգիան

4/9/2017

Աշխատանքների հերթականությունն ու տեսակները

Բնակարանի վերանորոգման ժամանակ վերանորոգման աշխատանքների հերթականությունը պետք է որոշել մինչև դրանց սկիզբը։ Այդ դեպքում Դուք կիմանաք, թե որ գործիքն ու շինանյութը կպահանջվեն հարդարման աշխատանքների այս կամ այն փուլում, ինչպես նաև կհասցնեք համաձայնեցնել բոլոր նախնական կազմակերպչական հարցերը։  Իսկ դա իր հերթին թույլ կտա կատարել բոլոր աշխատանքները ժամկետին՝ չխախտելով արտադրության տեխնոլոգիան։ Ստորև կետ առ կետ թվարկում ենք աշխատանքների հերթականությունն ու տեսակները՝ ժամանակի և որակի ցուցանիշների առավելագույն հասնելու համար։

Նախապատրաստական փուլ

Նախահաշվի հաշվարկ 
Նախահաշիվը հաշվարկվում է 3–4 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհրաժեշտ տվյալները ներկայացնելուց հետո։

Նախահաշվի համաձայնեցում, կապալի պայմանագրի ստորագրում.
Նախահաշվային արժեքը համաձայնեցնելուց հետո կազմվում է պայմանագիր։ Պայմանագրում նշված են ժամկետները, պարտավորությունները, կողմերի պատասխանատվությունը։ Նախահաշիվը պայմանագրի հավելված է։

Շինարարական աշխատանքների գրաֆիկի մշակում.
Շինարարական աշխատանքների գրաֆիկը մշակվում է կապալի պայմանագիրը ստորագրելուց հետո երկու շաբաթվա ընթացքում։

Մաքուր նյութերի մատակարարման գրաֆիկ.
Այս գրաֆիկը պայմանագրի հավելված է և կազմվում է շինարարական աշխատանքների գրաֆիկի հիման վրա։ Այն անհրաժեշտ է Պատվիրատուին՝ հստակ պատկերացնելու, թե ինչ ժամկետներում և ինչ մաքուր նյութեր պետք է առաքվեն օբյեկտ։ (Ձեր ցանկությամբ մեր կոմպլեկտավորման բաժինը կստանձնի մաքուր նյութերի գնումն ու մատակարարումը օբյեկտ)։

Ապամոնտաժում.
Միջնապատերի քանդում, շաղախաշերտի, սվաղի և այլ կոնստրուկցիաների ապամոնտաժում՝ ըստ անհրաժեշտության։

Օբյեկտի երկրաչափության ստեղծում.
Սվաղի համար ուղեցույցների տեղադրում արտաքին պատերին՝ սենյակի պարագծով։
Միջսենյակային միջնապատերի գծանշում և տեղադրում՝ տեղադրված ուղեցույցներից։

Հատակի հիմքի պատրաստում.
Ամրանավորված շաղախաշերտի կատարում։

Սվաղման աշխատանքներ.
Պատերի և առաստաղների սվաղում։

Ինժեներատեխնիկական աշխատանքներ

Էլեկտրամոնտաժային աշխատանքներ.
Ուժային (վարդակներ, լուսավորություն) և թույլհոսանքային (հեռախոս, հեռուստատեսություն, ինտերնետ) ցանցերի տարածում և մոնտաժ, պատերի շտրոբում և մոնտաժային տուփերի տեղադրում։ «Տաք հատակների» և պոտենցիալների հավասարեցման համակարգի մոնտաժ։

Սանտեխնիկական աշխատանքներ.
Սառը և տաք ջրի կանգնակների վրա բաշխիչ կոլեկտորների հավաքում և մոնտաժ։ Պատերի շտրոբում, խողովակների տարածում դեպի սանտեխնիկական սարքեր, ջրային վարդակների տեղադրում։ Ռադիատորների փոխարինում։
Սառը և տաք ջրի համակարգերի ճնշումային փորձարկում, կատարողական փաստաթղթերի և թաքնված աշխատանքների ակտերի կազմում։
Օդափոխություն և օդորակում.
Օդատարների, օդափոխության համակարգերի ներքին և արտաքին բլոկների մոնտաժ։
Երթուղիների, դրենաժի անցկացում, օդորակիչների արտաքին բլոկների մոնտաժ։

Լրացուցիչ ինժեներատեխնիկական աշխատանքներ.
Նաև այս փուլում տեղադրվում են ազդանշանման, հրդեհաշիջման և այլ համակարգերի անհրաժեշտ լարերը, խողովակներն ու կցամասերը՝ ըստ անհրաժեշտության։

Հարդարման աշխատանքներ

Պատուհանների փոխարինում.
Հին պատուհանային բլոկների ապամոնտաժում, նոր պատուհանային բլոկների տեղադրում, պատուհանագոգերի մոնտաժ, մուտքի մետաղական դռան տեղադրում։

Գիպսաստվարաթղթե կոնստրուկցիաներ.
Առաստաղների և այլ գիպսաստվարաթղթե կոնստրուկցիաների մոնտաժ՝ ըստ անհրաժեշտության։

Պատերի, առաստաղների ծեփում.
Մակերեսների պատրաստում վերջնածածկույթների համար (պաստառ, դեկորատիվ սվաղ, ներկում), քանդակազարդ տարրերի մոնտաժ (քիվեր, մոլդինգներ)։

Երեսպատման աշխատանքներ.
Սալիկի, մարմարի տեղադրում պատերին, հատակներին։

Ինժեներական համակարգերի ախտորոշում.
Էլեկտրավահանակի հավաքում և մոնտաժ, էլեկտրակցամասերի տեղադրում (վարդակներ, անջատիչներ), շղթաների զննում և համակարգի աշխատունակության ստուգում։ Կատարողական փաստաթղթերի, թաքնված աշխատանքների ակտերի կազմում։

Մաքուր հարդարում

Պատերի, առաստաղների ներկում.
Առաստաղների, պատերի ներկում, վերջնածածկույթների կիրառում (պաստառ, դեկորատիվ սվաղ)։

Սալիկի կարերի լցում.
Սալիկի կարերի լցում, լվացում, սանտեխնիկական սարքերի մոնտաժին նախապատրաստում։

Սանտեխնիկական սարքերի տեղադրում.
Սանտեխնիկական սարքերի մոնտաժ, կոյուղու լվացում։

Էլեկտրատեխնիկական սարքավորումների մոնտաժ.
Լուսատուների հավաքում և մոնտաժ։ Անջատիչների և վարդակների վրադիրների մոնտաժ։

Հատակի ծածկույթների տեղադրում.
Հատակի ծածկույթների մոնտաժ, շեմերի տեղադրում։

Դռների, սալիկների, շրջանակների տեղադրում.
Դռան բլոկների մոնտաժ, շրջանակների, դռան կցամասերի, սահմանափակիչների տեղադրում, սալիկների մոնտաժ։

Մաքրում և օբյեկտի հանձնում։